Կամերտուն ռուֆթոփ տերասի օդային տեսարան բազմաֆունկցիոնալ համալիր Երևան

Եզակի Բազմաֆունկցիոնալ Համալիր
Երևանի Սրտում

Երևանը վերջին տարիներին արագ փոխվում է․ կառուցվում են նոր շենքեր, թաղամասեր, կյանքի ռիթմը գնալով դառնում է ավելի դինամիկ։ Այս փոփոխությունների ֆոնին առաջանում է կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից քաղաքային միջավայրը, որպեսզի այն ոչ միայն աչքի ընկնի ճարտարապետությամբ և դիզայներական լուծումներով, այլև նպաստի բնակիչների հարմարավետությանը, առողջությանը և երկարաժամկետ բարեկեցությանը։

Այս հարցին Kamertoon բազմաֆունկցիոնալ համալիրը տալիս է ուրույն պատասխան։ Այն Երևանում ներկայացնում է նոր մոտեցում՝ հիմնված կոնդոմինիումային պրոֆեսիոնալ կառավարման, բնակելի ու կոմերցիոն տարածքների ներդաշնակ ինտեգրման և բազմազան ենթակառուցվածքների վրա։

Kamertoon-ը ժամանակակից էկոհամակարգ է, որտեղ հնարավոր է ապրել, աշխատել և ստեղծագործել մեկ միջավայրում՝ մնալով քաղաքի կենտրոնում և միաժամանակ շրջապատված բնությամբ։ Այստեղ համադրված են համայնքային կյանքի գաղափարը, առաջադեմ ինժեներական ու էկոլոգիական լուծումները, ինչպես նաև միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ճարտարապետական մոտեցումները։

Ապրել քաղաքի կենտրոնում՝ առանց բնությունից հեռանալու

Երևանում վերջին տարիներին տեսանելի է մի քաղաքաշինական խնդիր, որ բնորոշ է ժամանակակից զարգացող քաղաքներին։ Խոսքը բարձր խտությամբ կառուցապատման մասին է. բնակելի համալիրները հաճախ ստեղծվում են որպես մեկուսացված բլոկներ՝ առանց բավարար կանաչ տարածքների և սոցիալական միջավայրի։

Kamertoon-ն այս խնդրին տվել է իր ուրույն պատասխանը։ Համալիրը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ քաղաքային ակտիվ կյանքի անմիջական հասանելիությամբ։ Սակայն այս լոկացիան ընտրվել է ոչ միայն կենտրոնական լինելու համար։ Համալիրն անմիջապես սահմանակից է Հրազդանի կիրճին՝ տարածք, որ ստեղծում է շոշափելի որակական տարբերություն։ Կիրճից բարձրացող օդային հոսանքները ստեղծում են մաքուր և թարմ միկրոկլիմա, իսկ կանաչ լանդշաֆտը դառնում է տարածքի բնական շարունակությունը։

Kamertoon-ի կառուցվածքում հատուկ ուշադրություն է դարձվել կանաչ միջավայրի ձևավորմանը։ Համալիրն ունի շուրջ 2200 մ² հողատարածք և ավելի քան 1300 մ² կանաչապատ տարածքներ։ Այս գոտիները ձևավորում են շնչող, կենդանի միջավայր, որն ապահովում է բնության մշտական ներկայություն քաղաքային կյանքի կենտրոնում:

Կամերտուն բնակելի համալիր Հրազդանի կիրճի ափին Երևան

Նոր կենսամշակույթ Երևանում

Kamertoon նախագծի հիմքում դրված է պարզ, բայց հավակնոտ նպատակ՝ վերաիմաստավորել քաղաքային կենսակերպը Երևանում։ Եթե դասական բազմաբնակարան շենքերն ու համալիրները հիմնականում լուծում են միայն «բնակարան ունենալու» հարցը, ապա Kamertoon-ը ստեղծվել է ավելի լայն խնդրի շուրջ՝ ձևավորել որակյալ և կազմակերպված քաղաքային միջավայր, որ կծառայի և՛ ապրելուն, և՛ աշխատելուն, և՛ հանգստին։

Այս գաղափարի առանցքային տարրերից մեկը կոնդոմինիումային մոդելն է։ Թեպետ «կոնդոմինիում» հասկացությունը հայկական իրականության մեջ դեռևս նոր է, դրա էությունը հստակ է՝ պրոֆեսիոնալ կառավարվող բնակելի միջավայր, միասնական սպասարկում և բարձր չափանիշներով պահպանվող ընդհանուր տարածքներ։

Այստեղ բնակիչը պարզապես տարածք գնող չէ․ նա դառնում է կազմակերպված համայնքի մաս, որտեղ ամեն մանրուք՝ մաքրությունից ու անվտանգությունից մինչև կանաչապատում և համայնքային կյանք, պահպանվում է նույն բարձր մակարդակով։

Քաղաքային այս կենսամշակույթի համար անհրաժեշտ է նաև բնակելի և կոմերցիոն միջավայրերի ներդաշնակ միավորում։ Kamertoon-ում կոմերցիոն հատվածը ձևավորված չէ որպես առանձին, ինքնուրույն միավոր, այլ սահուն կերպով ինտեգրված է բնակելի միջավայրին։ Այս մոտեցման շնորհիվ Kamertoon-ում քաղաքային ֆունկցիաները լրացնում են միմյանց՝ առանց խախտելու բնակիչների հանգիստը, անվտանգությունն ու անձնական տարածքը։

Ինժեներական ճշգրտություն՝ պրեմիում միջավայրի համար

Kamertoon-ում ինժեներական լուծումները ծառայում են բնակչի առօրյա կյանքի որակի բարձրացմանը։ Դրանք նախագծված են այնպես, որ համալիրն ապահովի կայուն հարմարավետություն, անվտանգություն և արդյունավետ կառավարում։

Միկրոկլիմա և օդի որակ։ Ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերը գործում են միասնական տրամաբանությամբ՝ ստեղծելով վերահսկվող պայմաններ բնակարաններում, կոմերցիոն տարածքներում և ընդհանուր տարածքներում։ Պահպանվում են օպտիմալ պայմաններ՝ մոտ 21°C ջերմաստիճան և 45% խոնավություն։

Անվտանգություն և արտակարգ իրավիճակների կառավարում։ Ժամանակակից հրդեհային կառավարման և ծխահեռացման լուծումները նախագծված են շենքի ամբողջական պաշտպանության համար։ Ազդանշանային և տարհանման համակարգերը ինտեգրված են միմյանց հետ՝ թույլ տալով ավտոմատ և համակարգված գործողություններ ցանկացած արտակարգ իրավիճակում։

Խելացի կառավարում և ավտոմատացում։ Շենքի բոլոր հիմնական ինժեներական գործընթացները միավորված են խելացի կառավարման համակարգի միջոցով։ Լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը, էներգամատակարարումն ու անվտանգության համակարգերը վերահսկվում են կենտրոնացված հարթակից։

Շարժունակություն և վերելակներ։ Համալիրում տեղադրված են բարձր արագությամբ էներգաարդյունավետ վերելակներ, որոնք սպասարկում են շենքի բոլոր մակարդակները՝ ստորգետնյա կայանատեղից մինչև տանիք։

Լույս, տեսարան և ֆասադ։ Ֆասադային լուծուները և պատուհանները նախագծված են բնական լույսի առավելագույն ներթափանցման համար։ Բարձր էներգաարդյունավետ ապակեպատումը ձմռանն օգնում է պահպանել ջերմությունը, ամռանը՝ խուսափել գերտաքացումից՝ ստեղծելով լուսավոր և հավասարակշռված միջավայր բոլոր եղանակներին։

Side view of Kamertoon multifunctional complex

Կայունությունը՝ չափելի արժեք. BREEM հավաստագրում

Kamertoon-ում կայունությունը ոչ թե թրենդ է, այլ երկարաժամկետ մտածողություն՝ ուղղված բնակիչների կենդամակարդակը բարելավելուն և բիզնեսների համար արդյունավետ միջավայր ստեղծելուն։

BREEAM միջազգային գնահատման համակարգի սկզբունքների կիրառումը թույլ է տալիս ստեղծել միջավայր, որ հավասարակշռում է հարմարավետությունը, էներգաարդյունավետությունը և շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվությունը։

Իսկ ի՞նչ առավելություններ են ապահովում այս չափանիշներն առօրյա կյանքում՝

  • Օպտիմիզացված համակարգերը նպաստում են էներգիայի սպառման և արտանետումների նվազեցմանը, իսկ խելացի ջրային կառավարումը՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։
  • Ներքին միջավայրում հատուկ ուշադրություն է դարձվում օդի որակին, խոնավությանը և բնական լուսավորությանը՝ ձևավորելով առողջ և կայուն պայմաններ։
  • Շինարարության համար կիրառվում են միայն վկայագրված և որակյալ նյութեր, որոնք նվազագույն ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, իսկ պատասխանատու շինարարական մոտեցումը բոլոր փուլերում ապահովում է բարձր որակ և հուսալի անվտանգություն։

Նորարարական, կայուն լուծումների ինտեգրումը Kamertoon-ում ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել միջավայր՝ կայուն ոչ միայն այսօր, այլև ապագայում։

Միջավայր, որը ձևավորում է կենսակերպ

Kamertoon-ի միջավայրը չի ձևավորվել է քառակուսի մետրերի հաշվարկով, այլ մարդու առօրյան բարելավելու տրամաբանությամբ։ Այստեղ ամեն լուծում ուղղված է մեկ նպատակի՝ ստեղծել հարմարավետ և բալանսավորված կյանք յուրաքանչյուր բնակչի համար։

Բացօթյա ռուֆթոփ

Ձևավորվել է որպես համալիրի բացօթյա շարունակություն՝ տարածք, որտեղ ճարտարապետությունն ու բնությունը ներդաշնակորեն միավորվում են։ Տանիքից բացվում են չքնաղ տեսարաններ դեպի Արարատ լեռը, Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը և Հաղթանակի կամուրջը։

Ատրիում

Համալիրի սրտում գտնվող «Ապրող սրահը» նախատեսված է ժամանակակից արվեստի ցուցահանդեսների, համերգների, համայնքային և բիզնես միջոցառումների համար։ Պանորամային տեսարանները, կայուն ջերմաստիճանը, խոնավությունը ու մաքուր օդը ստեղծում են պրեմիում միջավայր՝ թե՛ արվեստի ցուցադրության, թե՛ հյուրերի ընդունելության համար։

Սիքրեթ Գարդեն

Համալիրի ամենագողտրիկ անկյունը փակ այգին է` իդեալական տարածք հանգստի, հանդիպումների և պարզապես զբոսնելու համար։ Զով և հաճելի միկրոկլիման, 24/7 անվտանգությունը, յուրահատուկ կանաչապատումը և մեղմ լուսավորությունը ամբողջական են դարձնում հանգստության և հարմարավետության մթնոլորտը։

Հարմարավետ առօրյա՝ առանց ջանքերի

Kamertoon-ում ծառայությունները ձևավորված են մեկ պարզ տրամաբանությամբ՝ ստեղծել հարմարավետ միջավայր և ազատել բնակչի առօրյան կազմակերպչական մանրուքներից։

Անվտանգության համակարգը՝ համալրված պրոֆեսիոնալ կառավարմամբ և ժամանակից տեխնոլոգիաներով, համալիրում գործում է շուրջօրյա։

Պրեմիում կոնսիերժ ծառայությունը աջակցում է բնակիչներին ամենօրյա հարցերում՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր բնակչին։

Առողջությունն ու ինքնախնամքը Kamertoon-ում առօրյայի մաս են։ Վելնես կենտրոնը, գեղեցկության սրահը և բարբերշոփը թույլ են հոգալ սեփական մարմնի, մտքի և հոգու մասին՝ առանց համալիրից դուրս գալու։

Համայնքային կյանքը ձևավորվում է բնական միջավայրում։ Լոբբի լաունջը, սրճարանը, բացօթյա ռեստորանը և բնակիչների փակ ակումբը ստեղծում են պրեմիում պայմաններ հանդիպումների, շփման և հանգստի համար։

Առօրյա հարմարավետությունը լրացվում է առաքման կետերով և բանկոմատներով, որոնք պարզեցնում են ամենօրյա գործերը՝ խնայելով ժամանակ և էներգիա։

Տրանսպորտային լուծումները ևս մտածված են․ վալե ավտոկայանատեղին և բիզնես դասի քարշերինգը ապահովում են շարժունակություն՝ առանց ավելորդ անհարմարությունների։

Ինչո՞ւ ընտրել Kamertoon-ը

Kamertoon-ը պարզապես հերթական պրեմիում նախագիծը չէ․ այն բազմաֆունկցիոնալ էկոհամակարգ է՝ նախագծված է որպես ամբողջական միջավայր՝ ապրելու, աշխատելու և հանգստանալու համար։

Ընտրությունը հիմնված է ոչ միայն տեսանելի որակի, այլև խորքային լուծումների վրա։

Կոնդոմինիումային կառավարում։ Համալիրը կառավարվում է միասնական բարձր չափանիշներով՝ ապահովելով կազմակերպված առօրյա և գույքի արժեքի երկարաժամկետ պահպանում։

Մարդակենտրոն ենթակառուցվածքներ։ Բացօթյա տանիքը, ինքնատիպ այգին, ատրիումը և համայնքային գոտիները ստեղծված են ոչ ցուցադրության, այլ իրական կյանքի համար։

Կայուն շինարարություն։ Էներգաարդյունավետ մոտեցումները, առողջ ներքին միջավայրը և ռեսուրսների պատասխանատու օգտագործումը նախագիծը կայուն են դարձնում են այսօր և ապագայում։

Բնական և առողջ միջավայր։ Հրազդանի կիրճին հարևանությունը ապահովում է մաքուր օդ, բաց տարածք և բնական հավասարակշռություն քաղաքի կենտրոնում։

Ավելին, քան ճարտարապետություն: Kamertoon-ը ձևավորում է համայնք, որտեղ միավորվում են մարդիկ, մշակույթը և կենսակերպը։ Նորարարական ճարտարապետությունը և դիզայնը այստեղ ծառայում են ֆունկցիոնալությանը, իսկ կայուն և պատասխանատու մոտեցումը՝ ապագային։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է տալիս BREEAM մոտեցումը բնակչին։

BREEAM սերտիֆիկացումը նշանակում է, որ Kamertoon-ը նախագծված է էներգաարդյունավետ լուծումներով և ռեսուրսների պատասխանատու օգտագործմամբ։ Բնակչի համար դա նշանակում է ավելի կայուն միկրոկլիմա, ցածր կոմունալ ծախսեր և նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա։

Բացօթյա տանիքն ու այգին հասանելի՞ են բոլորին։

Ոչ, դրանք նախատեսված են բացառապես Kamertoon համայնքի համար։ Սա թույլ է տալիս պահպանել տարածքների հանգիստ մթնոլորտը և 24/7 անվտանգությունը։

Ինչպե՞ս է իրականացվում համալիրի կառավարումը։

Համալիրում գործում է պրոֆեսիոնալ կառավարման թիմ, որը պատասխանատու է ընդհանուր տարածքների սպասարկման, անվտանգության, տեխնիկական համակարգերի վերահսկման և առօրյա կազմակերպչական գործընթացների համար։

Ինչպե՞ս է բազմաֆունկցիոնալությունը օգնում բնակչին։

Բազմաֆունկցիոնալ միջավայրը նշանակում է, որ առօրյայի համար անհրաժեշտ ծառայությունների զգալի մասը գտնվում է հենց համալիրի ներսում։ Սա նվազեցնում է տեղաշարժի անհրաժեշտությունը, խնայում է ժամանակը և դարձնում կյանքն ավելի կազմակերպված։

Երևանն օրեցօր գնում է դեպի ժամանակակից քաղաքային մշակույթ, և Kamertoon-ը հենց այն կառույցներից է, որը այդ ճանապարհին սահմանում է որակական նոր չափանիշ՝ միջազգային բարձր ստանդարտներով և պրոֆեսիոնալ կառավարմամբ։

Բաժանորդագրվեք մեր նորություններին

Եղեք տեղեկացված մեր վերջին թարմացումների մասին։