Տարածքն ամբողջությամբ փոխանցում է բնության ներկայությունը՝ ստեղծելով քաղաքին նայող խաղաղ միջավայր։
Տանիքից բացվում են ամբողջ քաղաքի և Հրազդանի կիրճի տեսարաններ՝ միավորելով ժամանակակից ճարտարապետությունը Երևանի պատմական և բնական հարստությունների հետ։
Տանիքի կենտրոնում գտնվող ռեստորանն ու բար-լաունջ-սրահը գործում են ինչպես Կամերտուն բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Ռոմանտիկ ընթրիքի, ֆիրմայի կորպորատիվ կազմակերպության կամ ոչ ֆորմալ բիզնես-հանդիպման համար Ռուֆթոփ Ռեստորանն Երևանում ամբողջական մթնոլորտ է ստեղծում` ուտեստ, ըմպելիք և անմոռանալի Արարատ-Հրազդան ֆոն:
Այն իդեալական վայր է մայրամուտը վայելելու, տարվա բոլոր եղանակներին միջոցառումներ և մասնավոր ընդունելություններ անցկացնելու համար։





