Սերտիֆիկացում

BREEAM սերտիֆիկացում

ԿԱՄԵՐՏՈՒՆ-ում կայուն զարգացումը պարզապես արժեք չէ, այլ՝ գիտակցված պատասխանատվություն։ Մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ իրականացվում է BREEAM միջազգային ստանդարտով սերտիֆիկացման գործընթաց «Shell & Core» սխեմայով՝ համագործակցելով BIM Consulting Armenia ընկերության հետ։

Մենք նպատակ ունենք ստանալու «Very Good» մակարդակի սերտիֆիկացում, ինչը վկայում է մեր նվիրվածության մասին շրջակա միջավայրի նկատմամբ, էներգախնայող լուծումների ընտրության և համայնքի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու հարցում։

Կամերտուն նախագծում յուրաքանչյուր որոշում՝ շինանյութերի ընտրությունից մինչև շինհրապարակի կառավարում և ինժեներական համակարգերի նախագծում, ընդունվում է կայուն զարգացման սկզբունքների հիման վրա։ BREEAM սերտիֆիկացումը կարևոր քայլ է՝ ապահովելու մեր մոտեցման թափանցիկությունն ու վստահելիությունը։